Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի «Ռեալ Սոսյեդադին»:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը:
Հանդիպումը կկայանա հունվարի 29-ին ու կմեկնարկի կեսգիշերին:
17 խաղից հետո «Ռեալը» 41 միավորով երկրորդն է և առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 3 միավոր: Բասկյան թիմն անցկացրել է 18 հանդիպում ու 38 միավորով երրորդ տեղում է:


