Logo

«Ռեալի» կազմի կեսը չի հավատում Ալոնսոյի մեթոդներին

11:55 / 02.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի վերաբերյալ թիմի ֆուտբոլիստների կարծիքը բաժանվել է, հաղորդում է The Athletic-ը:

Ալոնսոյի անհատական մոտեցումը և խաղային որոշ սկզբունքներ դուր չեն գալիս հիմնական կազմի զգալի մասին։

Նույնիսկ կես տարի միասին աշխատելուց հետո ֆուտբոլիստները համոզված չեն իսպանացի մասնագետի աշխատանքի օգտակարության հարցում, մինչդեռ մյուսները կարծում են՝ ստեղծված իրավիճակում մեղավորը մարզիչը չէ։

«Էլ Կլասիկոյում» հաղթանակից հետո «Արքայական ակումբը» 5 միավորի առավելություն ուներ «Բարսելոնայի» նկատմամբ, սակայն Լա լիգայի վերջին երեք խաղերում ոչ-ոքի է գրանցել, և «Բլաուգրանան» բարձրացել է առաջին տեղ:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ