«Ալ Նասրի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որը շաբաթներ առաջ հեռացավ «Բարսելոնայից», խոսել է «Ռեալի» հետ դիմակայությունների մասին, հայտնում է AS-ը:
«Միակ թիմը, որին հարգում էին «Ռեալի» խաղացողները, «Բարսելոնան» էր: Այդ ամենը հրաշալի զգացվում էր խաղադաշտում: Ու երբ գրավում էինք նրանց դարպասը, նրանք հոգեբանական խնդիրներ էին ունենում. նրանց դեմքին անկարողության արտահայտություն կար, և հենց դա էլ օգնում էր մեզ հաղթել»,- ասել է Մարտինեսը:
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» 4 անգամ տարբեր մրցաշարերում խաղացել է «Ռեալի» հետ և հաղթել այդ բոլոր խաղերը:
Կարդացեք նաև՝


