Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Օրելյեն Չուամենին չի պատրաստվում հեռանալ ակումբից:
AS-ի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում բանակցել անգլիական «Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» հետ, որոնք լրջորեն հետաքրքրված են իր ծառայություններով:
Չուամենին մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից:
Ավարտված մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» կազմում մասնակցել էր 50 հանդիպման՝ կատարելով 4 գոլային փոխանցում: