Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերը, Էդեր Միլիտաոն և կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն շարք են վերադարձել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստներն ապաքինվել են վնասվածքից ու կարող են մասնակցել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը։
«Արքայական ակումբից» հանդիպումը բաց կթողնի Դին Հաուսենը, որին դեռ որոշ ժամանակ է հարկավոր` լիարժեք ապաքինվելու համար։
«Ժիրոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին և ժամը 23:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


