Logo

 «Ռեալի» նախկին խաղացողը հանդես կգա Իսպանիայի առաջնության 4-րդ դիվիզիոնում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:59 / 31.01.2022Լուրեր
Ռոյստոն Դրենտե

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն տեղափոխվել է Իսպանիայի առաջնության 4-րդ դիվիզիոնում ընդգրկված «Ռեալ Մուրսիա», որի մամուլի ծառայությունն էլ հայտնել է համալրման մասին։

«Ռեալ Մուրսիայի» հետ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Դրենտեի նախորդ ակումբն էր «Ռասինգ Մուրսիան», որի կազմում նա հանդես էր գալիս 2021 թվականի հունվարից։

Մադրիդի «Ռեալում» Դրենտեն խաղացել է 2007-10 թվականներին։ Նրա նախկին ակումբներից են նաև անգլիական «Էվերթոնը» և նիդեռլանդական «Ֆեյենորդը»։ Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը 2013-ին կես տարի հանդես է եկել Ռուսաստանի առաջնությանը մասնակցող Վլադիկավկազի «Ալանիայում», որի կազմում անցկացրել է 6 հանդիպում և հիշվել «Մորդովիայի» հետ խաղում գրանցած հեթ-տրիկով։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա