Logo

«Ռեալի» ներկայացուցիչները կարող են բաց թողնել The Best-ի մրցանակաբաշխությունը

20:39 / 24.02.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու ֆուտբոլիստները կարող են բաց թողնել FIFA The Best մրցանակաբաշխությունը, հայտնում է Relevo-ն:

Ակումբում կարծում են, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասնելու ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, իսկ լավագույն դարպասապահ է ճանաչվելու անգլիական «Ասթոն Վիլայի» արգենտինացի ներկայացուցիչ Էմիլիանո Մարտինեսը: Մեսին ու Մարտինեսը դեկտեմբերին Արգենտինայի հավաքականին օգնել էին դառնալ աշխարհի չեմպիոն։

Հավանականություն մեծ է, որ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայից ու բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայից բացի, մրցանակաբաշխությանը չմասնակցի ակումբի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն: Այս հարցով վերջնական որոշում կկայացվի փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն խնդրել էր Մեսիին, Մբապեին և Բենզեմային պարտադիր ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ