Logo

«Ռեալի» նորեկի պայմանագրում կա հատուկ կետ

15:12 / 08.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը «Արքայական ակումբի» օգտին ընտրություն է կատարել առաջին թիմում խաղալու երաշխիքներ ստանալուց հետո: Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ է զանգել ֆուտբոլիստին ու հայտնել, թե որտեղ է նրան տեսնում իր խաղային սխեմայում:

Marca-ի համաձայն՝ թուրք ֆուտբոլիստի պայմանագրում կա հատուկ կետ, որը բացառում է նրան վարձավճարով այլ թիմ ուղարկելու տարբերակը:

Հիշեցնենք, որ Արդա Գյուլերը ընտրություն էր կատարել «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև: 18-ամյա ֆուտբոլիստը մադրդիդյան գրանդ էր տեղափոխվել հուլիսի 6-ին: Գործարքի արժեքը կազմել էր 20 միլիոն եվրո (ևս 10 միլիոն նախատեսված է հավելավճարների տեսքով):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ