Մադրիդի «Ռեալի» նորեկներ Ալվարո Կառերասի ու Դին Հաուսենի խաղը տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, հաղորդում է AS-ը:
Այս երկու ֆուտբոլիստների տեղը թիմի մեկնարկային կազմում անվիճելի է «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի համար: Իսպանացի մասնագետն առավել տպավորված է Կառերասի նպատակասլացությամբ ու մի քանի դիրքերում խաղալու պատրաստականությամբ: Կառերասը կարող է խաղալ պաշտպանության ինչպես ձախ եզրում, այնպես էլ կենտրոնում:
«Ռեալը» մրցաշրջանի մեկնարկային 7 խաղերում նույնքան հաղթանակ ունի: Թիմը գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:


