Logo

«Ռեալի» պաշտպանը ապաքինվել է վնասվածքից

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.03.2017ՍՊՈՐՏ
raphael varane real madrid 3415050 - «Ռեալի» պաշտպանը ապաքինվել է վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ապաքինվել է ազդրի վնասվածքից, տեղեկացնում է AFP-ն:

Ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին և աշխատում է ամբողջական ծրագրով: Մոտ ժամանակներս պաշտպանը կմիանա հիմնական կազմին, սակայն առաջիկա խաղերին նրա մասնակցությունը հարցականի տակ է:

Վարանը վնասվածք էր ստացել փետրվարի 22-ին «Վալենսիայի» դեմ խաղում:

Հիշեցնենք՝ 23-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում 32 հանդիպում է անցկացրել և դարձել 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ