Logo

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

22:50 / 31.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,50 միլիոն եվրո է վճարել:

Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից, գլխավոր թիմի կազմում անցկացրել է 6 խաղ և խփել մեկ գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ