Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն գալիք մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի Լա լիգա վերադարձած «Գրանադայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի մանրամասները չեն նշվում:
Ավարտված մրցաշրջանում իսպանացին «Ռեալի» կազմում մասնակցել էր 4 հանդիպման, գոլով կամ արդյունավետ փոխանցմամբ աչքի չէր ընկել:
Հիշեցնենք, որ 2020-2021թթ. 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել էր «Գրանադայի» կազմում:


