Logo

«Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել

18:11 / 31.01.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել ֆրանսիացի եզրային պաշտպան Ֆեռլան Մենդիի վնասվածքի վերաբերյալ: 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (3-1):

«Այսօր Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից անցկացված հետազոտությունից հետո Ֆեռլան Մենդիի ձախ ոտքում ախտորոշվել է կիսաթաղանթային մկանի վնասվածք։ Նրա ապաքինման ընթացքը կվերահսկվի»,- գրված է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ։

Marca-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի չեմպիոնի առանցքային ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի երկու ամիս:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մենդին «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ