Բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի»՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 7 խաղ, խփել 6 գոլ ու կատարել երեք ասիստ:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի աստղը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից:


