Logo

«Ռեալի» երկու ֆուտբոլիստ ապաքինվել է

11:55 / 19.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆեռլան Մենդին ու կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ապաքինվել են վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երկուսն էլ մարզվել են ընդհանուր խմբի հետ: Ֆրանսիացի ֆուտբոլիստները դեկտեմբերի 18-ի մարզման մի մասն անցկացրել են ընդհանուր խմբի հետ։

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թե՛ Մենդին, թե՛ Կամավինգան հայտավորվելու են «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի խաղին։ 

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ