Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը: 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց դանիական «Կոպենհագենին»՝ առավելության հասնելով 3-1 հաշվով:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց բելգիացի Կևին դե Բրույնեի, պորտուգալացի Բերնարդու Սիլվայի ու անգլիացի Ֆիլ Ֆոդենի գոլերի շնորհիվ:
Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում մրցեց գերմանական «Լայպցիգի» դեմ և լարված պայքարում հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:
Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 6-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
«Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3 (տեսանյութ)
Մագնուս Մաթսոն, 34 - Կևին դե Բրույնե, 10, Բերնարդու Սիլվա, 45+1, Ֆիլ Ֆոդեն 90+3
«Լայպցիգ» - «Ռեալ»՝ 0-1 (տեսանյութ)
Բրահիմ Դիաս, 48


