Մադրիդի «Ռեալն» իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը:
Մադրիդի «Ռեալի» համար Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում:
«Արքայական ակումբը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում` կրկին «Բարսելոնային»:
Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Արքայական ակումբը» 12 պարտությունից ավելի չի ունեցել ((2013/14, 6 պարտություն), (2014/15, 10), (2021/22, 9), (2022/23, 12) և (2023/24, 2))։


