«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», գրում է Daily Mail-ը։
Բասկ մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել իտալացի Կառլո Անչելոտիին:
Իսպանական գրանդը 42-ամյա Իռաոլային արդեն ներառել է Անչելոտիին հնարավոր փոխարինողների ցանկում։ «Ռեալում» տպավորված են «Բորնմութում» կատարած նրա աշխատանքով։ Ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում 43 միավոր է վաստակել և 5-րդ տեղում է։
Երիտասարդ մասնագետը «Բորնմութը» մարզում է 2023թ. հուլիսից։


