Մադրիդի «Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ղեկավարությամբ, հայտնում է աումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա մասնագետը վերջերս է ստանձնել «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ «Արքայական ակումբի» հետ կնքելով մինչև 2028թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր։
Մադրիդյան գրանդը պատրաստվում է հունիսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը։