Logo

«Ռեալն» առանց 5 պաշտպանի կմեկնի Ղազախստան

15:22 / 28.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ներկայացրել է թիմի հայտացուցակը՝ ղազախական «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի արտագնա խաղի համար:

Հայտացուցակում չեն ընդգրկվել պաշտպաններ Ֆեռլան Մենդին, Անտոնիո Ռյուդիգերը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դանի Կարվախալը և Էդեր Միլիտաոն: Բոլորը վնասվածք ունեն:

Մադրիդյան թիմը 11-ժամանոց ուղևորություն կունենա դեպի Ալմաթի: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ