«Ռեալն» ընթացիկ մրցաշրջանից հետո գուցե ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
Relevo-ի հաղորդմամբ՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղը (0-3) նորից ակտիվացրել է ակումբի գրասենյակներում իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի գլխավոր մարզչին։
Ըստ նույն աղբյուրի՝ Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Չաբի Ալոնսոն իտալացուն փոխարինելու հիմնական թեկնածուն է։
Անչելոտին ասել է, թե «Արսենալի» դեմ խաղի որ դրվագն է կոտրել «Ռեալին»


