Logo

«Ռեալն» արտագնա հաղթանակ տարավ և ամրապնդվեց առաջին տեղում

21:11 / 16.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց «Օսասունային» և հաղթեց 4-2 հաշվով:

«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին իսպանացի պաշտպան Դանի Կարվախալն ու Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրահիմ Դիասը:

«Ռեալն» այս հաղթանակից հետո 72 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 10 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Ժիրոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Օսասունան» 36 միավորով 10-րդն է:

Լա լիգա, 29-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ»՝ 2-4 

Անտե Բուդիմիր, 7, Իկեր Մունյոս, 90+1 - Վինիսիուս, 4, 64, Դանի Կարվախալ, 18, Բրահիմ Դիաս, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ