Logo

Բենզեմայի գոլը չփրկեց «Ռեալին» պարտությունից (տեսանյութ)

21:09 / 07.01.2023• Վիդեո
null

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»:

Հանդիպման առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերն իսպանացի հարձակվող Երեմի Պինոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Այդ գոլին 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով պատասխանեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

Կարճ ժամանակ անց 11-մետրանոց նշանակվեց նաև «Ռեալի» դարպասին. իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն հաշվի մեջ առաջ մղեց «Վիլյառեալին»՝ ձևակերպելով նաև խաղի վերջնական հաշիվը:

Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ մադրիդցիների մեկնարկային կազմում ընդգրկված չէր ոչ մի իսպանացի ֆուտբոլիստ:

«Ռեալը» 16 տուրից հետո վաստակած 38 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնան»: «Վիլյառեալը» 5-րդ տեղում է՝ 27 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-1 

Երեմի Պինո, 47, Ժերար Մորենո, 62 (11մ) - Կարիմ Բենզեմա, 59 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ