ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» վերադարձել են բանակցությունների սեղանի շուրջ՝ հաղորդում են իսպանական Marca-ն ու ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասը:
ՊՍԺ-ն ինքն է կապ հաստատել «Արքայական ակումբի» հետ ու հայտնել, որ պատրաստ է բանակցել տրանսֆերի շուրջ: Փարիզյան ակումբը հայտնել է տրանսֆերի կայացման իր միակ պայմանը. ՊՍԺ-ն ակնկալում է 200 մլն եվրո ստանալ գործարքից:
Այժմ «Ռեալի» քայլի ժամանակն է: «Արքայական ակումբի» վերջին առաջարկը եղել է 170+10 մլն եվրո:
Թարմացում, 30.08.2021թ., 17:12
Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին նկատել են Մադրիդի օդանավակայանում: Նա հաճախ է լինում տրանսֆերային բանակցությունների կիզակետում: Բացառված չէ, որ նա մեկնում է Փարիզ՝ Մբապեի գործարքն ավարտին հասցնելու համար:
🚨 Imagen #Golazo 🚨
✈️ José Ángel Sánchez llega al aeropuerto de Barajas
🇫🇷 ¿Camino de París? 🐢
📺 #Golazo pic.twitter.com/OM0gl8mEgT
— El Golazo de Gol (@ElGolazoDeGol) August 30, 2021
Թարմացում, 30.08.2021թ., 17:19
Ինսայդեր Մարիո Կորտեգանան, որն ամուր կապեր ունի «Արքայական ակումբի» հետ, հաղորդում է, որ Մադրիդի օդանավակայանում տեսանկարահանված անձը «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չէ:
«Ակումբում ինձ ասում են, որ այդ մարդը Խոսե Անխել Սանչեսը չէ. տնօրենն այս պահին Մադրիդում է»,- գրում է Մարիո Կորտեգանան:
En el club me dicen que no es José Ángel Sánchez. El director general del Real Madrid está en Madrid.
— Mario Cortegana (@MarioCortegana) August 30, 2021

