Logo

«Ռեալն» ու ՊՍԺ-ն նոր «կռիվ» են ունենալու՝ Մբապեից բացի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.08.2021ՍՊՈՐՏ
08d2087cf1074aef8cef76521030eec5500x500@2x - «Ռեալն» ու ՊՍԺ-ն նոր «կռիվ» են ունենալու՝ Մբապեից բացի

«Ռեալն» ու ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցը դեռ չլուծած՝ հայտնվելու են մեկ այլ տրանսֆերային «կռվում»:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Պոլ Պոգբան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի ժամկետը լրանալու է 2022-ի ամռանը: Հաջորդ տարի Պոգբան կդառնա ազատ գործակալ, որի հետ պայմանագիր ստորագրելուն հավակնում են երկու ակումբ՝ «Ռեալն» ու ՊՍԺ-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» մտադիր է հաջորդ ամռանն անվճար ձեռք բերել Մբապեին, Պոգբային ու ևս 2 ֆուտբոլիստի, որոնց անունները չի նշվում, մինչդեռ ՊՍԺ-ի տրանսֆերային գլխավոր թիրախները երկուսն են՝ Պոգբան ու Կրիշտիանու Ռոնալդուն:

Հաղորդվում է, որ Պոգբան ցանկանում է խաղալ «Ռեալում», բայց ՊՍԺ-ն կառաջարկի ավելի շահավետ պայմանագիր, ինչը կարող է փոխել Պոլի մտադրությունները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ