Logo

«Ռեալն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

02:00 / 03.02.2023ՍՊՈՐՏ
Ռեալ-Վալենսիա

Իպանիայի առաջնության 17-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վալենսիային» ու հաղթեց 2-0 հաշվով:

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 52-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաշիվը բացեց «Արքայական ակումբի» իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն:

3 րոպե անց անհատական անցումից հետո տանտերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը:

72-րդ րոպեին Վինիսիուսի նկատմամբ կոպիտ խաղաց ու խաղադաշտից հեռացվեց բրազիլացի պաշտպան Գաբրիել Պաուլիստան:

19-րդ տուրից հետո «Ռեալը» 45 միավորով երկրորդն է և առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 5 միավոր: «Վալենսիան» 20 միավորով 14-րդ տեղում է: 

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝  2-0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 52, Վինիսիուս Ժունիոր, 55

Հեռացում՝ Գաբրիել Պաուլիստա, 72 («Վալենսիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ