Logo

«Ռեալն» ընկերական խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում և կմրցի նաև «Բարսելոնայի» հետ

00:32 / 28.06.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանին կպատրաստվի ԱՄՆ-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի չեմպիոնը Միացյալ Նահանգներում երեք ընկերական հանդիպում կանցկացնի: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հուլիսի 31-ին Չիկագոյում կհանդիպի իտալական «Միլանին», օգոստոսի 3-ին Նյու Ջերսիում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ, իսկ երեք օր անց Շառլոտում ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ:

«Արքայական ակումբն» օգոստոսի 14-ին նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի, իսպանական գրանդը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկի Եվրոպա լիգայի գործող գավաթակիր, Բերգամոյi «Ատալանտայի» հետ:

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ