Logo

«Ռեալում» դժգոհ են Անչելոտիի պահվածքից

18:00 / 30.04.2025Ֆուտբոլ
null

«Ռեալում» դժգոհ են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պահվածքից, հաղորդում է Relevo-ն:

Ակումբում դժգոհ են մնացել այն հանգամանքից, որ Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ բանակցություններ է վարել հնարավոր տեղափոխության շուրջ:

Հաղորդվում է, որ իտալացի մասնագետն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղի օրը Մադրիդում հանդիպել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Այս օրերին տեղեկությունների արտահոսքից հետո «Ռեալի» մարզաբազայում լարված մթնոլորտ է: Ակումբում չեն հասկանում, թե ինչպես կարող է մարզիչը տրամադրել թիմին պայքարելու Լա լիգայի տիտղոսի համար, երբ մտածում է այլ աշխատանքի մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ