Logo

«Ռեալում» դժգոհ են ՖԻՖԱ-ից

09:35 / 01.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է FIFA-ի The Best մրցանակաբաշխության արդյունքներից, հայտնում է AS-ը:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի եկել, որ իր թիմի ֆուտբոլիստները մրցանակներ չեն նվաճել` չնայած 2022 թվականին Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Եվրոպայի ու Իսպանիայի սուպերգավաթում հաղթանակներին:

Ակումբում շոկի մեջ են, որ ՖԻՖԱ-ն անտեսել է ընդամենը չորս ամիս առաջ «Ոսկե գնդակի» արժանացած Կարիմ Բենզեմային ու Լև Յաշինի անվան մրցանակակիր Տիբո Կուրտուային:

The Best անհատական մրցանակների համար քվեարկում են հավաքականների մարզիչներն ու ավագները, լրագրողներն ու երկրպագուները, իսկ տարվա խորհրդանշական հավաքականը կազմվում է բացառապես ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի արդյունքներով ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին: Մրցանակներ ստացան նաև Արգենտինայի հավաքականի այլ ներկայացուցիչներ. Էմիլիանո Մարտինեսը ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ, իսկ Լիոնել Սկալոնին՝ լավագույն մարզիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ