Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է մնացել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի խոտածածկի որակից, հայտնում է Relevo-ն:
Ավելի վաղ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես դժգոհություն էր հայտնել:
Մադրիդյան ակումբն այդ խնդրի մասին տեղյակ է դեռևս նախորդ մրցաշրջանից: «Արքայական թիմի» մարզչական շտաբը բազմիցս նշել է, որ վատ խոտածածկը դանդաղեցնում է թիմի գործողությունները, այդ ամենն ակնհայտ երևում է եզրային գրոհների ժամանակ:
Մինչև օրս խնդիրը չի լուծվել: Մասնագետները ենթադրում են, որ խոտածածկի որակի վրա ազդում են ստադիոնի շինարարական աշխատանքները, ինչպես նաև տանիքի բացվելու և փակվելու պատճառով լույսի ու օդի փոփոխությունը:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» (3-3) հանդիպումից հետո մասնագետները կրկին փորձանմուշ էին վերցրել խոտածածկից, որպեսզի պարզեն, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը:


