Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլևս նորեկ չի ունենա, հայտնում է իսպանական AS-ը։
Նման որոշում կայացրել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որոնք հավատում են այս կազմին:
Հիշեցնենք, որ այս ամռանն «Արքայական ակումբի» կազմը համալրել են Ջուդ Բելինգեմը, Ֆրան Գարսիան, Արդա Գյուլերը, Բրահիմ Դիասը, Խոսելուն և Կեպա Արիսաբալագան:
Թիմի ամենաթանկարժեք ձեռքբերումն անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է, որի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիան» ստացել է 103 միլիոն եվրո: Եվս 30 միլիոն եվրո գերմանական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով:


