Logo

«Ռեալում» որոշում են կայացրել Մոդրիչի ապագայի վերաբերյալ

13:33 / 16.12.2023• Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանի վերջում, ամենայն հավանականությամբ, կհեռանա Մադրիդի «Ռեալից»։

Sport.es-ի համաձայն՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել 38-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Լուկա Մոդրիչը 2012 թվականին է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Ռեալ», որի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ