Logo

«Ռեալը» 4 կորուստ ունի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ

19:00 / 31.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հրապարակել է «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի խաղին թիմի հայտացուցակը, տեղեկացնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։

«Ռեալի» հայտացուցակից դուրս են մնացել դարպասապահ Անդրեյ Լունինը, պաշտպաններ Դավիդ Ալաբան, Դանի Կարվախալն ու Անտոնիո Ռյուդիգերը։

Լունինը որակազրկված է, իսկ մյուս ֆուտբոլիստները վնասվածք ունեն։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ