Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 5 թեկնածու է դիտարկում գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին փոխարինողի դերում, հայտնում է El Nacional-ը:
Եթե 63-ամյա իտալացի մասնագետը որոշի հեռանալ պայմանագրի ժամկետի ավարտից հետո (2024 թվականի հունիսի 30), «Արքայական ակումբը» գլխավոր մարզիչի նշանակման հարցում ընտրություն կկատարի «Կաստիլյան» գլխավորող Ռաուլ Գոնսալեսի, «Խուվենիլ Ա»-ն մարզող Ալվարո Արբելոայի, Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լոնդոնի «Չելսիից» հեռացված Թոմաս Տուխելի և Մյունխենի «Բավարիայում» աշխատող Յուլիան Նագելսմանի միջև:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը մադրիդյան գրանդի ղեկն առաջին անգամ ստանձնել է 2013-ին ու աշխատել մինչև 2015-ի ամառ: Նա վերադարձել էր 2021-ի հունիսին ու աշխատում է մինչև օրս: Անչելոտին «Ռեալի» հետ նվաճել է 8 տիտղոս:


