Logo

«Ռեալը» 7 րոպեում երկու գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը

01:44 / 27.04.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչում 7 րոպեում երկու գոլ խփեց և 79-րդ րոպեի դրությամբ հաղթում է 2-1 հաշվով:

70-րդ րոպեին իր վաստակած տուգանայինը գոլի վերածեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ 7 րոպե անց նրա հայրենակից, կիսապաշտպան Օրելյան Չուամենին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ