Logo

«Ռեալը», «Բարսելոնան», Մեսին, Ռոնալդուն ու Նեյմարն արձագանքել են Պելեի մահվան լուրին (ֆոտո)

00:55 / 30.12.2022• ՍՊՈՐՏ
Պելե-մահվան ուղերձ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ պաշտոնական կայքերում և սոցցանցերում ցավակցական ուղերձ են հղել Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան», աշխարհի նորընծա չեմպիոն, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, մրցանակի 5-ակի հաղթող, Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Բրազիլիայի հավաքականի հարձակվողներ Նեյմարն ու Ռոդրիգոն:

«Ռեալ».

««Ռեալ Մադրիդը» ցավակցում է Պելեի ընտանիքի անդամներին, մտերիմներին, ակումբներին, Բրազիլիայի Կոնֆեդերացիային և աշխարհի բոլոր ֆուտբոլասերներին: Պելեն հավերժ կմնա այն մարդկանց հիշողություններում, որոնք սիրում են այս մարզաձևը: Թողած ժառանգությունը նրան դարձնում է ֆուտբոլի պատմության մեծագույն լեգենդներից մեկը»:

Պելե-11

«Բարսելոնա».

««Բարսան» մեծ ափսոսանք ապրեց՝ իմանալով «Արքա» Պելեի մահվան մասին: Նա պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն էր ու ֆուտբոլը դարձրեց այնքան լավը, ինչպես երբեք: Հանգչի՛ր խաղաղությամբ, լեգե՛նդ»:

Պելե-22

Կրիշտիանու Ռոնալդու.

«Իմ խորին ցավակցություններն ամբողջ Բրազիլիային և Էդսոն Արանտես դու Նասիմենտուի ընտանիքին: Հավերժական արքա Պելեին ասված հասարակ հրաժեշտի խոսքը բավարար չի լինի արտահայտելու այն ցավը, որն այժմ պատում է ողջ ֆուտբոլային աշխարհին: Այն սերը, որը նրա կողմից միշտ զգացել եմ, փոխադարձ էր, ու դա զգացվում էր նույնիսկ տարածության վրա: Նա երբեք չի մոռացվի, իսկ նրա ժառանգությունը հավերժ կմնա մեզ հետ: Հանգչի՛ր խաղաղությամբ, Արքա Պելե՛»:

Պելե-33

Լիոնել Մեսի.

«Հանգչի՛ր խաղաղությամբ, Պելե՛»:

Պելե-44

Նեյմար.

«Մինչև Պելեն «10»-ը պարզապես թիվ էր: Այս հանճարեղ միտքը կարդացել էի ինչ-որ տեղ, սակայն այն թերի է: Կավելացնեի, որ մինչև Պելեն ֆուտբոլը պարզապես մարզաձև էր: Նա փոխեց ամեն ինչ՝ վերածելով արվեստի: 

Պելեն ձայնի իրավունք տվեց խեղճ սևամորթներին, իսկ Բրազիլիային՝ հայտնիություն: Արքան հեռացավ, սակայն նրա մոգականությունը մնում է: Պելեն հավերժ է»:

Պելե-55

Ռոդրիգո.

«Դեկտեմբերի 29-ը հավերժ կլինի տխուր օր: «Սանթոսում» զարգացել ենք՝ լսելով, թե ինչպես են մարդիկ խոսում քո մասին: Դու եղել ես փայլուն խաղացող ու մարդ: Աստծո կամոք հնարավորություն եմ ունեցել անձամբ հանդիպել քեզ: Դա իմ կյանքի ամենայուրահատուկ օրերից մեկն էր: Շնորհակալ եմ, Արքա՛, այն խորհուրդների ու խիզախության համար, որը տվել է մեր զրույցը: «Տղա՛, երբեք մի՛ փոխվիր ու ոչնչից մի՛ վախեցիր». այս խոսքերը կհիշեմ հավերժ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչը դու տվել ես մեր երկրին: Հանգչի՛ր խաղաղությամբ, Արքա՛: Դու միշտ կլինես պատմության մեծագույնը»:

Պելե-66

Ավելի վաղ Պելեի մահվան կապակցությամբ գրառում էր արել Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն:

Պելեն մահացել է 82 տարեկանում: Նախորդ տարի լեգենդար ֆուտբոլիստը ենթարկվել էր հաստ աղիքի քաղցկեղի հեռացման վիրահատության: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բրազիլացին քաղցկեղ ունի նաև աղիքներում, լյարդում և թոքերում:

Պելեն պատմության միակ ֆուտբոլիստն է, որը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա Մունդիալում հաղթել է 1958-ին (Շվեդիա), 1962-ին (Չիլի) և 1970-ին (Մեքսիկա):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ