
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սոսյեդադի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «արքայական» ակումբի ղեկավարությունը ցանկանում է փոխարինող ձեռք բերել Դանի Կարվախալի համար, եթե Դանիլոն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի ակումբը:
Օդրիոսոլան վերջերս է թարմացրել իր պայմանագիրը «Սոսյեդադի» հետ: 21-ամյա բասկի հրաժարագինը կազմում է 40 մլն. եվրո, իսկ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
21-ամյա պաշտպանը իր նորամուտը նշել է անցած մրցաշրջանում և «Սոսյեդադի» կազմում անցկացրած 15 խաղերում դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ: