Logo

«Ռեալը» չի կարողացել ուղիղ չվերթով հասնել Լայպցիգ

18:45 / 12.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը ստիպված է եղել փոխել Գերմանիայի Լայպցիգ քաղաք հասնելու ճանապարհը։ Պատճառը Լայպցիգի և Դրեզդենի օդանավակայանների աշխատակիցների գործադուլն է։

Marca-ն գրում է, որ երկու օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են արել Verdi արհմիության կոչով։ Ընդվզման պատճառը եղել է օդանավակայանների աշխատակիցներին աշխատավարձերի բարձրացումից և 3000 եվրոյի չափով գնաճի փոխհատուցումից հրաժարվելը։

Գործադուլի հետևանքով Լայպցիգում չեղարկվել է ավելի քան 100 կանոնավոր չվերթ։

«Արքայական ակումբի» ինքնաթիռը նույնպես չի կարողացել վայրէջք կատարել Լայպցիգի օդանավակայանում և մեկնել է Էրֆուրտ։ Էրֆուրտից Լայպցիգ «Ռեալը» 160 կմ մեկնել է ավտոբուսով։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Լայպցիգի» դեմ։

Հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ