Մադրիդի «Ռեալը» չի շնորհավորել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան տարեդարձը:
Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր 39 տարեկան:
Ռոնալդուի բոլոր նախկին ակումբները սոցցանցերում հիշել են գերաստղին, սակայն «Արքայական ակումբը» լուռ է մնացել:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան գրանդի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին և անցկացրած 438 խաղում դարձել է 450 գոլի ու 131 ասիստի հեղինակ:

.jpg)
