Logo

«Ռեալը» չի ցանկանում վերադարձնել Ռոնալդուին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:27 / 21.07.2022• ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր թիմ կարող է ունենալ, բայց դա չի լինի Մադրիդի «Ռեալը»։ 37-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է Չեմպիոնների լիգայում խաղալ և 6-րդ անգամ հաղթել գլխավոր եվրագավաթում, հայտնում է Marca-ն:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն այս ընթացքում չեն քննարկել պորտուգալացու հնարավոր վերադարձն «Արքայական ակումբ»: Կրիշտիանուն «Ռեալի» տրանսֆերային ծրագրերում չէ:

Կրիշտիանու Ռոնալդուն նոր մրցաշրջանին պատրաստվելու համար դեռևս չի միացել «Կարմիր սատանաներին»: Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ