Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 24-րդ տուրում ընդունեց կատալոնական «Ժիրոնային» և հաղթեց 4-0 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկական գոլ էլ խփեցին բրազիլացի հարձակվողներ Վինիսիուսն ու Ռոդրիգոն:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 61 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, մադրիդյան գրանդը 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»:
Լա լիգա, 24-րդ տուր
«Ռեալ» - «Ժիրոնա»՝ 4-0
Վինիսիուս, 6, Ջուդ Բելինգեմ, 35, 54, Ռոդրիգո, 61


