Logo

«Ռեալը» դատապարտել է «Աթլետիկոյի» երկրպագուների պահվածքը

19:19 / 26.01.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» դատապարտել է Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուների պահվածքը, որոնք թիմերի միջև կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ ծաղրել էին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:

«Աթլետիկոյի» երկրպագուները Վինիսիուսի մարզաշապիկով տիկնիկ էին կախել կամրջից և թողել գրություն, որի նրա նշված էր․ «Մադրիդ քաղաքն ատում է «Ռեալին»»:

««Ռեալ Մադրիդը» մեր ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիզմի, քսենոֆոբիայի ու ատելության ալիքից հետո ցանկանում է շնորհակալություն հայտնել ստացած սիրո ու աջակցության համար:

Մենք վճռականորեն դատապարտում ենք նման պահվածքը, որը խախտում է հիմնարար իրավունքն ու մարդկային արժանապատվությունը և ոչ մի ընդհանուր բան չունի ֆուտբոլի ու սպորտի արժեքների հետ:

Այն հարձակումը, որից հիմա տառապում է մեր ֆուտբոլիստը, կամ կարող է տառապել յուրաքանչյուր մարզիկ, չի կարող ընդունելի լինել հասարակության համար:

«Ռեալը» հույս ունի, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասվում է մադրիդյան ակումբի հաղորդագրության մեջ:

«Ռեալ» - «Աթլետիկո» գավաթային հանդիպումը կկայանա հունվարի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ