Մադրիդի «Ռեալը» կատալոնական «Էսպանյոլից» ձեռք է բերել Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուի տրանսֆերայի իրավունքը և այն վաճառել կատարական «Ալ Գարաֆային»:
«Արքայական ակումբը» 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 1,5 միլիոն եվրո և նույնքան գումարով վաճառել այն:
«Ակումբի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը հիանալի գործակցության համար, որը ճանապարհ հարթեց գործարքի հաջող ավարտի համար»,- նշված է արաբական ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Խոսելուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ իսպանացին ավարտված մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Ռեալի» կազմում, մասնակցել 49 խաղի, դարձել 17 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Խոսելուն «Արքայական ակումբի» հետ դարձել էր Լա լիգայի հաղթող և Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում Խոսելուն մեկ խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: