Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի գործակալներն առաջին հանդիպումն են անցկացրել «Արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր պամանագրի մանրամասները, հաղորդում է Relevo-ն։
Հանդիպման ժամանակ ակումբի ներկայացուցիչները նշել են այն աշխատավարձը, որը պատրաստ են վճարել Վինիսիուսին նոր պայմանագրով։ Գործակալներն էլ պնդել են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է ավելի շատ ստանա:
«Ռեալում» տեղյակ են, որ այս բանակցությունները հեշտ չեն լինելու, քանի որ Վինիսիուսի ծառայություններով հետաքրքրված են սաուդյան ակումբները, որոնք պատրաստ են ավելի բարձր աշխատավարձ վճարել:
Հիշեցնենք, որ Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսի 1-ին:


