Logo

«Ռեալը» «Էլ Կլասիկոյում» հաղթեց «Բարսային»` 5 միավորով առաջ անցնելով մրցակցից

21:21 / 26.10.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացավ հերթական «Էլ Կլասիկոն». Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Արքայական ակումբի» գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ջուդ Բելինգհեմը, «Բլաուգրանայից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ֆերմին Լոպեսը։

Մբապեն նաև կարող էր դուբլ գրանցել, սակայն 52-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից. կատալոնական ակումբին փրկեց դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 27 միավորով առաջին տեղում է, «Բարսան»` 22 միավորով երկրորդ։

Իսպանիայի Լա լիգա, 10-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»` 2-1

Կիլիան Մբապե, 22, Ջուդ Բելինգհեմ, 42 - Ֆերմին Լոպես, 38

Չիրացված 11-մետրանոց` Կիլիան Մբապե, 52 («Ռեալ Մադրիդ»)

Հեռացում` Պեդրի, 90+10 («Բարսելոնա»)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ