Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացավ հերթական «Էլ Կլասիկոն». Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
«Արքայական ակումբի» գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ջուդ Բելինգհեմը, «Բլաուգրանայից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ֆերմին Լոպեսը։
Մբապեն նաև կարող էր դուբլ գրանցել, սակայն 52-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից. կատալոնական ակումբին փրկեց դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 27 միավորով առաջին տեղում է, «Բարսան»` 22 միավորով երկրորդ։
Իսպանիայի Լա լիգա, 10-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»` 2-1
Կիլիան Մբապե, 22, Ջուդ Բելինգհեմ, 42 - Ֆերմին Լոպես, 38
Չիրացված 11-մետրանոց` Կիլիան Մբապե, 52 («Ռեալ Մադրիդ»)
Հեռացում` Պեդրի, 90+10 («Բարսելոնա»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


