Logo

«Ռեալը» երեք գոլ խփեց, բայց չհաղթեց

01:58 / 15.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» և գրանցեց մարտական ոչ-ոքի` 3-3:

Առաջին խաղակեսում`36 րոպեից հետո, «Ռայո Վալյեկանոն» գործող չեմպիոնին հաղթում էր 2-0 հաշվով, սակայն մինչև ընդմիջման գնալն «Արքայական ակումբը» երկու գոլ խփեց: Նախ` ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հեռահար հարվածով տպավորիչ գոլ խփեց, իսկ 6 րոպե անց բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գլխի հարվածով գրավեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց էլ Ռոդրիգոն հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 3-2: Այնուամենայնիվ, 8 րոպե անց տանտերերը հաավասարեցրին հաշիվը` 3-3:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 37 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը ևս 17 խաղ է անցկացրել: «Ռայոն» 16 խաաղից հետո 20 միավորով 13-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 17-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ»` 3-3 

Ունայ Լոպես, 4, Աբդուլ Մումին, 36, Իսի Պալազոն, 64 - Ֆեդերիկո Վալվերդե, 39, Ջուդ Բելինգեմ, 45, Ռոդրիգո, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ