Մադրիդի «Ռեալը» նվաճեց Միջմայրցամաքային գավաթի տիտղոսը։
Կատարի Լուսաիլ քաղաքում կայացած եզրափակիչում «Արքայական ակումբը» մրցեց մեքսիկական «Պաչուկայի» դեմ և հաղթեց 3-0 հաշվով։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, բրազիլացի վինգերներ Ռոդրիգոն ու Վինսիուսը։
Իսպանական գրանդը պատմության մեջ 9-րդ անգամ է դառնում Միջմայրցամաքային գավաթի հաղթող։ Մրցաշարն անցկացվում է աշխարհի ակումբային առաջնության նախկին ձևաչափով։
Միջմայրցամաքային գավաթ, եզրափակիչ
«Ռեալ» (Իսպանիա) - «Պաչուկա» (Մեքսիկա)` 3-0
Կիլիան Մբապե, 37, Ռոդրիգո, 53, Վինիսիուս, 84 (11մ)