Logo

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
AVC6544Thumb2 - «Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ

«Ռեալը» հայտարարեց Դանի Կարվախալի հետ պայմանագրի երկարաձգման մասին:

Կարվախալը մադրիդյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականը: Կարվախալի պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2022-ին և նոր պայմանագիր չկնքելու դեպքում նա ամռանը կդառնար ազատ գործակալ: «Արքայական ակումբի» ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեծ հույսեր են կապում 29-ամյա ֆուտբոլիստի հետ:

Կարվախալը «Ռեալի» սան է: Նա խաղում էր Լևերկուզենի «Բայերում», իսկ 2013-ին վերադարձավ հարազատ ակումբ, որի հետ 4 անգամ դարձավ ՉԼ հաղթող:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ