Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն փոխհամաձայնության են եկել Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում, հաղորդում է Goal.com-ը։
24-ամյա ֆրանսիացի հարձակվողն առաջիկայում երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Արքայական ակումբի» հետ։
Ֆրանսիայի չեմպիոնը գնացել է փոխզիջումների, որպեսզի գումար վաստակի Ֆրանսիայի հավաքականի ավագի տեղափոխությունից, այլապես հաջորդ տարվա ամռանը նա անվճար կմիանար այլ ակումբի։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:


